ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Հրաշագործ քրքումը կպայքարի քաղցկեղային հիվանդությունների, արթրիտի, դիաբետի դեմ

Քրքումը հարուստ է սննդարար նյութերով եւ ապահովում է բարենպաստ ազդեցություն օրգանիզմի վրա, քանի որ այն հզոր հակաօքսիդանտ է, կանխում է ծերացումը եւ օժտված է հակաբորբոքային հատկություններով:

Եթե ամեն առավոտ խմեք մեկ բաժակ ջուր քրքումով, ապա կկանխեք մի շարք հիվանդությունների զարգացումը, քանի որ այն.

Նպաստում է սրտի բնականոն աշխատանքին

Մաքրում է արյունատար անոթները եւ կանխում տրոմբների առաջացումը: Համաձայն հետազոտության, որը հրապարակվել է Pharmaceutical Bulletin ամսագրում, 3 շաբաթ քրքում օգտագործելով՝ կբարելավվի սրտի վիճակը:

Կանխում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի առաջացումը

Auburn University-ն անցկացրել է հետազոտություն, ըստ որի այդ համեմունքը կարող է օգտակար լինել շաքարային դիաբետի բուժման համար:

Պաշտպանում է ուղեղը

Գիտնականների կարծիքով, աճի հորմոնի ցածր մակարդակը (BDNF) հաճախ կապված է Ալցգեյմերի հիվանդության եւ դեմենցիայի հետ: Բացի դրանից, նրանք ներկայացրել են ապացույցներ, որ քրքումը վերահսկում է այդ հորմոնի մակարդակը եւ դրանով կանխում գլխուղեղի տարիքային փոփոխությունները եւ հիվանդությունները:

Պայքարում է բորբոքման դեմ

Բազմաթիվ հիվանդությունների հիմնական պատճառը համարվում է բորբոքումը: Քրքումն օժտված է հզոր հակաբորբոքային հատկությամբ եւ արդյունավետ կերպով պաշտպանում է օրգանիզմը:

Կանխում է քաղցկեղային հիվանդությունների առաջացումը

Քրքումը հիանալի կերպով կանխում է քաղցկեղը, քանի որ այն համարվում է հզոր հակաօքսիդանտ:

Թեթեւացնում է արթրիտի նոպաները

Ըստ հետազոտությունների՝ քրքումը նույնքան արդյունավետ է, որքան ոչ ստերիոդային հակաբորբոքային դեղերը, եւ ավելի շատ, քան դիկլոֆենակը այտուցի եւ ցավերի ժամանակ:

Կարգավորում է մարսողությունը

Գիտնականները պնդում են, որ քրքումի կանոնավոր օգտագործումը կարգավորում է մարսողությունը:

Պաշտպանում է լյարդը

Քրքումը նպաստում է լեղապարկի ճիշտ գործունեությանը, պաշտպանում է լյարդը թունավոր նյութերից եւ արդյունավետորեն վերականգնում լյարդի բջիջները:

Դանդաղեցնում է ծերացումը եւ երկարացնում է կյանքը

Քրքումը ոչնչացնում է ազատ ռադիկալները եւ կանխում բորբոքումը, դրանով դանդաղեցնում է ծերացման գործընթացը:

Այդ հիանալի ըմպելիքի պատրաստման եղանակը

Մեկ բաժակ եռացրած ջրին ավելացնել մեկ թեյի գդալ քրքում եւ մի քիչ սեւ մանրացված պղպեղ եւ լավ խառնել: Խորհուրդ է տրվում ըմպելիքը խմել տաք վիճակում:

Աղբյուր՝ kastory.ru

Ավելին
Back to top button
Close