Միջազգային

Ամերիկյան հատուկ ծառայությունները կարող են մտածել Էդվարդ Սնոուդենի հանդեպ համաներում կիառելու մասին

Ամերիկյան հատուկ ծառայությունները կարող են մտածել իրենց նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հանդեպ համաներում կիառելու մասին: Ներկայում Ազգային անվտանգության ծառայության ղեկավարությունը փորձում է միասնական եզրակացության գալ ԱՄՆ-ից փախուստի դիմած իրենց նախկին աշխատակցի վերաբերյալ, որը ամերիկյան հատուկ ծառայությունների գործունեության վերաբերյալ գաղտնի տեղեկատվություններ է հրապարակել և արդյունքում ժամանակավոր ապաստան է ստացել Ռուսաստանում:

«Իմ անձնական կարծիքով, այո՛, իմաստ կա խոսել այդ մասին: Այդ դեպքում ինձ երաշխիքներ անհրաժեշտ կլինեն, որ մնացած տվյալները անվտանգության մեջ կլինեն և իմ պահանջներն այդ երաշխիքների հարցով չափազանց բարձր կլինի: Դա իր կողմից ուղղակի խոստումներ չպետք է լինի»,- հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության նախագահ Ռիկ Լեգետան` պատասխանելով Էդվարդ Սնոուդենի համաներման վերաբերող հարցին:

 

Տաթև Ֆռանգյան

Back to top button