ՀԵՏԱՔՐՔԻՐ Է

Մեկ օր դիմացեք քաղցին եւ 3 ամսով կերիտասարդացնեք ձեր օրգանիզմը

Եթե ձեր առօրյան անցնում է համակարգչի դիմաց, եւ գտնվում եք անընդհատ նստած վիճակում, ապա անհրաժեշտ է օգտվել մեկ օր քաղցած մնալու բժշկական մեթոդից:

Բոլորիս հայտնի է, որ սնունդն անցնում է մարդու աղիներով երկու օրվա ընթացքում, այդ պատճառով մեկ օր ոչինչ չուտելը քաղց չես կարող անվանել:

Ճիշտ կազմակերպված եւ անցկացրած բեռնաթափումն օրգանիզմին վնաս չի կարող պատճառել, ընդհակառակը՝ ավելի շատ օգուտներ կբերի:

Մեկ օր հրաժարվել սննդից

Եթե շաբաթվա մեջ մեկ անգամ իրականացնեք բեռնաթափման օր, օրգանիզմում կնկատեք հիանալի փոփոխություններ:

Բեռնաթափման հաջորդ օրը մաշկը դառնում է ավելի հարթ: Նվազում է դեմքի փքվածությունը եւ անհետանում են աչքերի տակի պարկերը:

Մեկ օր քաղցած մնալու ընթացքում աղիներն ամբողջովին հեռացնում են սննդի մնացորդները: Աղեստամոքսային տրակտը կաշխատի ժամացույցի նման:

otkazjites-ot-edy-na-1-den-1

Երկարատեւ դրական ազդեցություն ունենալու համար անհրաժեշտ է բեռնաթափման օրերը կանոնավոր կերպով իրականացնել:

Այդ գործողության շնորհիվ օրգանիզմում կարգավորվում է նյութափոխանակությունը: Սննդի ընդունումը զսպելու ընթացքում արտադրվում է աճի հորմոն, որը մեծահասակների մոտ նպաստում է մկանների զարգացմանը, ոսկորների ամրապնդմանը եւ ճարպերի քայքայմանը:

Նպաստում է ակտիվացնել գլխուղեղի աշխատանքը, խթանել այն նոր որոշումներ կայացնելու եւ իրավիճակներից ոչ ստանդարտ ելքեր գտնելու: Ոմանց մոտ ի հայտ են գալիս նաեւ ստեղծագործական կարողություններ եւ հոգեւոր աճի ձգտում:

Օրգանիզմը կսկսի պայքարել տարատեսակ հիվանդությունների դեմ: Քաղցած վիճակն էականորեն կնվազեցնի սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը, աթերոսկլերոզը, ասթմայի նոպաների քանակն ու հաճախականությունը, ինչպես նաեւ կարճ ժամանակով քաղցած մնալը մոբիլիզացնում է օրգանիզմի իմունային համակարգը:

Շաբաթական մեկ օրն առանց սննդի անցկացնելն այդքան էլ բարդ խնդիր չէ, սակայն թարմությունը երաշխավորված է:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Back to top button