ՀԵՏԱՔՐՔԻՐ Է

Կանաչ սուրճի օգտակար հատկությունները

Կանաչ անվանում են այն սուրճը, որը բոված չէ: Այն ստանում են սուրճի ծառի պտուղներից: Հատուկ մշակման ընթացքում սուրճի սերմն ազատվում է քաղցրությունից:

Կանաչ սուրճը հարուստ է քլորոգենիկ թթվով, որը համարվում է հզոր հակաօքսիդանտ՝ ազատ ռադիկալներից օրգանիզմը մաքրող միջոց: Սուրճի մեջ հակաօքսիդանտն ավելի շատ է, քան կարմիր գինու, ձիթապտղի եւ նույնիսկ կանաչ թեյի մեջ:

Ժամանակակից գիտնականները գրեթե ամեն տարի նոր բացահայտում են անում սուրճի օգտակարության կամ վնասի մասին: Անհրաժեշտ է հաշվի առնել բազմաթիվ գործոններ եւ համեմատել մի շարք առանձնահատկություններ, որպեսզի ստանալ համոզիչ ապացույցներ սուրճի օգտագործման օգուտների վերաբերյալ:

Կանաչ սուրճն օգնում է պայքարել ավելորդ քաշի դեմ: Ճապոնացի գիտնականներն ապացուցել են, որ կանաչ սուրճի մեջ կոֆեինի եւ քլորոգենիկ թթվի խառնուրդը օգնում է նվազեցնել ճարպային կուտակումները:

Այն կարգավորում է ինքնազգացողությունը: Կանաչ սուրճի հատիկները պարունակում են տանիններ, ալկալոիդներ, ինչպես նաեւ կոֆեին:

Կանաչ սուրճն օգտագործում են կոսմետոլոգիայի եւ էսթետիկ բժշկության մեջ: Դրանից պատրաստված յուղերն օգտագործում են.

1.Մազերի ամրապնդման, աճի եւ փայլը վերականգնելու համար

2.Մաշկի խոնավեցման եւ պաշտպանիչ գործառույթներն ավելացնելու համար

3.Կնճիռների կանխարգելման համար

4. Զգայուն եւ չոր մաշկի խնամքի համար

5. Սպիների հետքերը վերացնելու համար

6. Ցելյուլիտի դեմ պայքարում

7. Այրվածքների դեպքում

Սուրճի գիտական հետազոտությունները հանգեցրել են հակասական տվյալների այդ ըմպելիքի օգուտի կամ վնասի վերաբերյալ, սակայն շատ գիտնականներ համամիտ են կարծիքի հետ, որ սուրճը խթանում է գլխուղեղի աշխատանքը, կարգավորում է արյան մատակարարումը: Բնական սուրճը՝ ճիշտ պատրաստված եւ խելամիտ քանակով օգտագործված, չի վնասում օրգանիզմին:

Աղբյուր՝ secreti.net

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Back to top button