Նորություններ

Օսկանյան-Րաֆֆի –Օհանյան դաշինքը ստեղծվեց

Քիչ առաջ կնքվեց դաշինքային համաձայնագիր, որի տակ ստորագրեցին «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը եւ ՀՀ նախկին ՊՆ Սեյրան Օհանյանը:

Մինչ ստորագրումը միջոցառման մեկնարկին Ժառանգության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ շատ կարեւոր են գալիք Խորհրդարանական ընտրությունները, որի շուրջ էլ միավորել են իրենց ջանքերը երեք փորձառու պետական գործիչներ:

«Երեք փորձառու պետական գործիչներ միավորում են իրենց ջանքերը Հայաստանի առաջ ծառացած սպառնալիքները հաղթահարելու, ինքնիշխանության պահպանման եւ արմատական բարեփոխումների համար»: Արմեն Մարտիրոսյանը նախ ընթերցեց դաշինքային համաձայնագիրը, որի տակ ստորագրեցին դաշինքը ստեղծող ուժերի առաջնորդները՝ հայտարարելով դաշինքը բաց է բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի, գործիչների եւ կազմակերպությունների համար:

Back to top button