Սպորտ

«Բարսելոնան» գերխոշոր հաշվով հաղթեց «Ալավեսին»

Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում ջախջախիչ հաղթանակ տոնեց «Ալավեսի» նկատմամբ։

Վիտորիայի «Մենդիսորոսա» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 0։6 հաշվով․ կատալոնացիներից Լուիս Սուարեսը դուբլ ձևակերպեց, մեկական գոլ խփեցին Նեյմարը, Լիոնել Մեսսին, Իվան Ռակիտիչը, մեկ գնդակ էլ սեփական դարպասն ուղարկեց Ալեքսիս Ռուանոն։

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» 48 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, սակայն 46 միավոր ունեցող «Ռեալը» 3 հանդիպում պակաս է անցկացրել։ «Ալավեսը» մնաց 27 միավորով՝ 12-րդ տեղում։

Իսպանիայի առաջնություն, 22-րդ տուր

«Ալավես» — «Բարսելոնա»՝ 0։6
Գոլերը՝ Սուարես 37՛, 67՛, Նեյմար 40՛, Մեսսի 59՛, Ռուանո 63՛ / ինքնագոլ, Ռակիտիչ 65՛

sport.times.am

Ավելին
Back to top button
Close