Սպորտ
Էրզրումի փառատոնում Հայաստանը կներկայացնի երեք մարզիկ

Փետրվարի 11-18-ը Էրզրումում կկայանա 13-րդ Եվրոպական պատանեկան օլիմպիական ձմեռային փառատոնը:
ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մրցաշարում Հայաստանը կներկայացնեն 3 մարզիկներ, որոնք հանդես կգան երկու մարզաձևերում` դահուկավազք եւ լեռնադահուկային սպորտ:
Միքայել Միքայելյանը եւ Գոհար Թադեւոսյանը կմրցեն դահուկավազքում, իսկ Հարություն Հարությունյանը` լեռնադահուկային սպորտում:
13-րդ Եվրոպական պատանեկան օլիմպիական ձմեռային փառատոնին կմասնակցեն ավելի քան 800 մարզիկներ, 40 երկրից: Նրանք հանդես կգան 9 մարզաձևում: