Սպորտ
Գերմանիայի Գավաթ. Հայտնի են քառորդ եզրափակչի զույգերը

Տեղի է ունեցել Գերմանիայի Գավաթ խաղարկության քառորդ եզրափակչի վիճակահանությունը: Պայքարը շարունակող 8 թիմերը բաժանվել են հետևյալ զույգերի.
«Այնտրախտ» Ֆ. – «Արմինիա»
«Շոպենդրյոֆտ Լոտտե» – «Բորուսսիա» Դ.
«Բավարիա» – «Շալկե 04»
«Համբուրգ» – «Բորուսսիա» Մ.
Դիմակայությունները բաղկացած են լինելու մեկ հանդիպումներից և կայանալու են զույգերում առաջինը նշված թիմերի հարկի տակ: Խաղերը կանցկացվեն փետրվարի 28-ին ու մարտի 1-ին: