ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Օգտակար խորհուրդներ. այս միջոցը կօգնի ազատվել գաստրիտից

Անորակ սնունդը եւ ջուրը, դիսբակտերիոզը, ալկոհոլի չարաշահումը, հակաբորբոքային դեղորայքները, ծխելը, սթրեսը, նեւրոզը կարող են հանգեցնել գաստրիտի առաջացմանը:

Այդ հիվանդությունը բնութագրվում  է ստամոքսի լորձաթաղանթի բորբոքմամբ եւ ուղեկցվում է ցավով, ախորժակի կորստով, թուլությամբ:

Կարտոֆիլի հյութն օգնում է բարձր թթվայնությամբ գաստրիտի ժամանակ: Սրացման ընթացքում այս միջոցն արագ անցկացնում է ցավը եւ բորբոքումը, ակտիվ բաղադրիչների շնորհիվ ազդեցությունը լինում է երկարատեւ:

Կարտոֆիլի հյութը գաստրիտի ժամանակ

Դեռ հին ժամանակներից է այս միջոցն օգտագործվել գաստրիտի բուժման համար, բաղադրության մեջ մտնում են սպիտակուցներ, ամինաթթուներ, հանքային նյութեր, ցելյուլոզա, օրգանական թթուներ այնպիսի համակցությամբ, որը թույլ կտա արդյունավետ կերպով չեզոքացնել այրոցը, կարգավորել ախորժակը եւ արագացնել լորձային մեմբրանի վերականգնումը:

Քանի որ կարտոֆիլի հյութը պահպանում է իր հատկությունը միայն առաջին 10 րոպեների ընթացքում, անհրաժեշտ է պատրաստել անմիջապես օգտագործումից առաջ: Ըմպելիքի պատրաստման համար անհրաժեշտ է օգտագործել միջին չափի կարտոֆիլ՝ կլեպով:

Կարտոֆիլը պետք է լվանալ տաք ջրով: Հյութը ստանալու համար անհրաժեշտ է օգտագործել հյութաքամիչ կամ քերիչ:

Գաստրիտի բուժման համար անհրաժեշտ է խմել այդ ըմպելիքը 10 օր մեկ բաժակ ուտելուց 30-40 րոպե առաջ, օրական երեք անգամ: Այնուհետեւ պետք է ընդմիջել 10 օր: Հաջորդ 10 օրվա ընթացքում խմել ըմպելիքն օրական 2-3 անգամ՝ ¼ բաժակից աստիճանաբար դարձնելով ½:

Հակացուցումներ. ցածր թթվայնությամբ գաստրիտի, շաքարային դիաբետի, ավելորդ քաշի դեպքում: Որպեսզի ըմպելիքում առկա ակտիվ նյութերը չվնասեն ատամի էմալն, անհրաժեշտ է խմել ձողիկով, այնուհետեւ ողողել բերանը:

Բուժման ընթացքում անհրաժեշտ է հետեւել հատուկ դիետայի. բացառել տապակած, յուղոտ, կծու սնունդը, թթուն, ցիտրուսային մրգերը, սուրճը, գազավորված ըմպելիքը:

Աղբյուր՝ kastory.ru

Back to top button
Close