ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Օգտակար խորհուրդներ. ինչպես ազատվել ոտքերի տանջող ցավից

Լինում են դեպքեր, երբ առանց լուրջ պատճառի ոտքի ցավ ենք զգում, հատկապես գիշերային քնից հետո, եւ դա իսկապես տարօրինակ է:

Ցավը ոտքի կրունկի հատվածում կարող է առաջանալ ջլերի գերլարվածությունից: Երկար քայլելը, ավելորդ քաշը, տարատեսակ ինֆեկցիաները կարող են պատճառ հանդիսանալ:

Եթե քայլելու ընթացքում կրունկի շրջանում կան ցավեր, անհրաժեշտ է մերսել յուրաքանչյուր ոտքը 30 րոպե առավոտյան: Այդ միջոցը կօգնի կարգավորել արյան հոսքը եւ կբարձրացնի հյուսվածքների առաձգականությունը: Ամբողջ օրվա ընթացքում ոտքերի ցավ չեք զգա:

Պարբերաբար ամեն առավոտ մերսում կատարելով՝ ընդհանուր առմամբ կկարողանաք բարելավել նաեւ առողջությունը: Այդ ամենը շնորհիվ այն բանի, որ ոտնաթաթի վրա կան բազմաթիվ նյարդային վերջույթներ եւ ակտիվ կետեր: Ազդելով դրանց վրա՝ ազդում ենք բոլոր ներքին օրգանների աշխատանքի վրա:

Վաղուց է հայտնի, որ ոտքերի մերսումը քնելուց առաջ շատ օգտակար է: Եթե քայլելու ընթացքում ցավեր են լինում կրունկի շրջանում, անհրաժեշտ է նաեւ երեկոյան մերսում կատարել: Եվ դուք կզգաք այդ հիանալի միջոցի օգտակարությունը:

Աղբյուր՝ kastory.ru

Back to top button
Close