ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Քրքումի օգտակար հատկությունները․ ընդամենը մեկ ամիս օգտագործելով՝ կզգաք նրա ազդեցությունը

Գրեթե բոլորը գիտեն, որ քրքումը ոչ միայն արտակարգ համեմունք է, այլեւ կենսաբանորեն ակտիվ նյութ: Քրքումն օգտագործում են շաքարային դիաբետը կանխելու եւ բուժելու, նաեւ նիհարելու նպատակով:

Քրքումը կաթով շատ օգտակար է, այս ըմպելիքը երեկոյան խմելն օգնում է լուծել մարսողության հետ խնդիրները, ապահովում է հանգիստ քունը եւ բարձրացնում է իմունիտետը, ինչպես նաեւ նվազեցնում արյան մեջ խոլեստերինի մակարդակը:

Ընդամենը մեկ ամիս պարբերաբար օգտագործելով այս հրաշք համեմունքը՝ կզգաք նրա ազդեցությունը Ձեր օրգանիզմի վրա:

Բուժիչ քրքում

Սննդի մեջ ավելացնելով քրքում՝ անհրաժեշտ է ավելացնել նաեւ մի քիչ պղպեղ: Օրգանիզմն առավելագույնս կօգտագործի այս բուժիչ ռեսուրսը:

Որպեսզի մաքրենք օրգանիզմը թունավոր նյութերից, անհրաժեշտ է մեկ ամսվա ընթացքում օգտագործել քրքում: Հատկապես օգտակար է ձմռանը: Հարկավոր է ուտել առավոտյան կես թեյի գդալ դատարկ ստամոքսին, վրայից ջուր խմել եւ 15 րոպե ոչինչ չուտել:

Եթե Ձեզ մոտ նկատվում է թեթեւ սակավարյունություն, օգտագործեք քրքումը մեղրով: Այն կվերականգնի օրգանիզմում երկաթի պակասը: ¼ թեյի գդալ քրքումը խառնել մի քիչ մեղրի հետ: Օգտագործել ամեն օր դատարկ ստամոքսին:

Որպեսզի պահպանեք բարեկազմ մարմինը, ուժերի կորստի դեպքում կարելի է օգտագործել հետեւյալ բաղադրատոմսը. կես թեյի գդալ քրքումը խառնել 30մլ տաք կաթի հետ, խմել այդ խառնուրդը քիչ չափաբաժնով ամբողջ օրվա ընթացքում: Ընդամենը մի քանի օրից կզգաք ազդեցությունն օրգանիզմի վրա:

Քրքումն օգտագործելու համար կան հակացուցումներ. խորհուրդ չի տրվում համեմունքն օգտագործել ստամոքսի խոցի սրացման ժամանակ, երիկամների հիվանդության դեպքում:

Քրքումն արգելված է մինչեւ 2 տարեկան երեխաներին: Հղիները եւ կրծքով կերակրող կանաք կարող են շատ քիչ քանակությամբ եւ հազվադեպ օգտագործել քրքում:

Աղբյուր՝ kastory.ru

Back to top button
Close