ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Ինչպե՞ս է փոխվում մթերքի օգտակարությունը՝ կախված օգտագործման ժամանակից

Կան մթերքներ, որոնք օրվա ընթացքում, կախված օգտագործման ժամանակից, փոխում են իրենց օգտակարությունը:

Դառը  շոկոլադ

Առավոտյան. մի քանի կտոր դառը շոկոլադ, եւ օրգանիզմը ստանում է հակաօքսիդանտների անհրաժեշտ չափաբաժինը, որը կապահովի սրտի բնականոն աշխատանքն ու կդանդաղեցնի ծերությունը:

Կեսօրից հետո. օրվա ընթացքում 25գր-ից ավելի դառը շոկոլադ օգտագործելու դեպքում օրգանիզմում ավելորդ ճարպ է գոյանում:

Բանան

Կեսօր. օգնում է մարսողությանը եւ թեթեւացնում այրոցի ցավը:

Երեկոյան. երեկոյան ժամերին բանան ուտելը հանգեցնում է լորձի գոյացման եւ կարող է խախտել մարսողական համակարգի աշխատանքը:

Կարտոֆիլ

Առավոտյան.  կարտոֆիլի օսլան նվազեցնում է արյան մեջ եւ լյարդում «վատ» խոլեստերինի քանակը, իսկ կարտոֆիլը հարուստ է հանքային նյութերով, որոնք օգտակար են օրգանիզմին:

Օրվա երկրորդ կես. կարտոֆիլի կալորիականությունը մյուս բանջարեղենի հետ համեմատ բարձր է 2-3 անգամ, այդ պատճառով  ընթրիքից հետո անհրաժեշտ է նվազեցնել դրա օգտագործումը:

Ընկույզ

Նախաճաշ. 30գր. չբոված ընկույզը հիանալի կերպով մարսվում է՝ օրգանիզմին ապահովելով Օմեգա-3 ճարպաթթուների պակասը: Նրանք պահպանում են արյունատար անոթների տոնուսը, կարգավորում բրոնխների աշխատանքը եւ ճնշումը:

Երեկոյան. ընկույզի բարձր կալորիականությունը հանգեցնում է քաշի ավելացման:

Լոլիկ

Առավոտյան. օրգանական թթուները, որոնք պարունակում է լոլիկը, ակտիվորեն մասնակցում են մարսողության գործընթացին  եւ կարգավորում ստամոքսի եւ ենթաստամոքսային գեղձի աշխատանքը:

Երեկոյան. թրթնջուկային թթվի մեծ քանակությունը վատ ազդեցություն է ունենում աղաջրային փոխանակման վրա եւ երեկոյան օգտագործելու դեպքում կարող է առաջացնել փքվածություն:

Աղբյուր՝ kruzhedelye.ru

Back to top button
Close