«Ты кто такой, давай до свидания!»

«Ասում են` Ծառուկյանն ընչի՞ չառաջադրվեց, ընչի՞, չգիտե՞ք… ԲՀԿ-ն ավելի ազդեցիկ էր, հիմա ինչ ձեւով, դա կարևոր չէ, հասարակության մեջ մեծ կշիռ ունի, ինչ է ինքը չէ՞ր կարող մասնակցել ընտրություններին, բայց երկու տարբերակ կար մասնակցության, առաջին՝ դնելու էր, որ կրվեր եւ երկրորդ՝ մարտի էր դուրս գալու…»,- galatv.am-ի հետ զրույցում ասաց ժողովրդագրագետ Արտաշես Բոյաջյանը: Նրա կարծիքով՝ ԲՀԿ առաջնորդը չառաջադրվեց նախ այն պատճառով, որ եթե առաջադրվեր, միանշանակ պիտի նախընտրեր պարտության ուղին. «Ինքը չուզեց դառնալ խաղալիք ու ճիշտ էլ արեց, եթե դներ, մենք ունենալու էինք երկրորդ Արթուր Բաղդասարյանը, իսկ լուրջ պայքարելը անիմաստ էր մեր համակարգում, որովհետեւ նա դաբրոյի հետեւից գնաց ու չստացավ էդ դաբրոն, իրան Եվրոպան պարզ լեզվով հասկացրեց, թե «Դավայ, դասվիդանիա՜»:
Ըստ ժողովրդագրագետի` մեզանում առկա համակարգն է այդպիսին, որ այլ տարբերակ չկա եւ չի գործում: Եվ որ Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների մասին խոսելն ավելորդ է եւ ծիծաղելի, քանի որ ընտրությունն անկանխատեսելի է լինելու, իսկ մեզ մոտ կանխատեսելի է:
«Ինչպես որ մեր երկրի նախագահը 92 թ-ից իշխանության մեջ է, այնպես էլ նույն հոգեբանությամբ դպրոցների տնօրենները, գյուղապետերը, գիտեն թե դա իրանց պապի ստեղծածն է, պապու աթոռը, կարող է՝ 50-60 տարի էլ մնան չինովնիկ: Օրինակ Ճապոնիայում յուրաքանչյուր տնօրենի կարող են ուղարկել հեռավոր գյուղի դպրոցը մանկավարժության, ու ոչ մի խնդիր չկա: Հիմա մեզ մոտ մի տնօրենի ասա` դասատու դառի, էդ հնարավոր բան չէ, էդ նույնն է, ինչ հիմա Սերժին ասես ժողովրդավարական ընտրություններ կազմակերպի…»:
Քրիստինա Մկրտչյան