Օգտակար խորհուրդներ. կակաոն պաշտպանում է քաղցկեղից, դիաբետից, ինֆարկտից եւ գլխուղեղի կաթվածից
Այս համեղ ըմպելիքն էներգիայի աղբյուր է եւ կարող է օրգանիզմը պաշտպանել վիրուսներից եւ ինֆեկցիաներից: Այն բարձրացնում է տրամադրությունը եւ կենսունակությունը:
Կակաոն պարունակում է նյութեր, որոնք կարգավորում են հիշողությունը եւ խթանում են գլխուղեղի աշխատանքը, ինչպես նաեւ կարգավորում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը:
Կակաոն առաջատար է օգտակար միկրոտարրերի պարունակությամբ, իսկ պարունակած ցինկի քանակով հավասարը չունի:
Կակաոն պարունակում է սպիտակուց (12-15%), ճարպ, ածխաջրեր (6-10%), В խմբի վիտամիններ, հակաօքսիդանտներ:
Վերջին հետազոտությունները բացահայտել են, որ կակաոն ունի եւս մեկ բաղադրատարր՝ կոկոհիլ, որը նպաստում է մաշկի բջիջների աճին եւ բազմացմանը, վերքերի սպիացմանը եւ կանխում է կնճիռների գոյացումը:
Կակաոն պարունակում է եւս մեկ նյութ՝ epicatechin, որի շնորհիվ օրգանիզմը պաշտպանում է այնպիսի հիվանդություններից, ինչպիսին է քաղցկեղը, դիաբետը, ինֆարկտը եւ գլխուղեղի կաթվածը:
Ամերիկացի գիտնականները հաստատել են այն փաստը, որ չնայած կակաոն պարունակում է ավելի շատ կալորիա, քան սուրճը, այն չի հանգեցնում քաշի ավելացման:
Խորհուրդ է տրվում կակաոն խմել օրվա առաջին կեսին: Կակաոյի մեջ առկա բնական մելանին գունանյութը կլանում է ճառագայթները, իսկ դա պաշտպանում է մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից եւ արեւայրուքից:
Կակաոն, դարչինը եւ մեխակն ունեն յուրահատուկ հատկություն, որն օգնում է պայքարել մանրէների դեմ եւ նվազեցնում է հիվանդանալու հավանականությունը, հատկապես ձմռան ամիսներին: Կակաոն համարվում է հզոր հակաօքսիդանտ եւ շատ հարուստ է մագնեզիումով եւ վիտամիններով: Ինչի շնորհիվ այն դարձնում է օգտակար, հատկապես 40-ից բարձր տարիք ունեցող մարդկանց համար:
Դարչինը կարգավորում է արյան շրջանառությունը եւ նվազեցնում է օրգանիզմի բորբոքումները, իսկ մեխակն ունի հզոր հակաբորբոքիչ եւ ցավազրկող հատկություն:
Բաղադրամասերը
2 բաժակ կաթ
1, 1/2 ճաշի գդալ կակաո կամ շոկոլադ
1 թեյի գդալ դարչին
1/2 թեյի գդալ մանրացրած մեխակ
Մի քիչ աղ
Պատրաստման եղանակը
Կաթսայի մեջ լցնել կակաոն կամ շոկոլադը, համեմունքները, աղը, կաթը եւ եռացնել մարմանդ կրակի վրա: