ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Այս բաղադրատոմսը կօգնի ազատվել հոդացավերից

Հոդացավը բոլորիս ծանոթ երեւույթ է: Այն գրեթե անխուսափելի է. ծնկների, ուսերի, արմունկների եւ դաստակների խնդիրներն ուղեկցում են գրեթե բոլոր նրանց, ովքեր նստած են համակարգչի դիմաց: Այդ խնդիրները հատկապես շատ են արտահայտվում 45 տարեկանից հետո: Սակայն լինում են դեպքեր, երբ 25-30 տարեկանում են զգացնել տալիս:

Իհարկե, հոդացավը կարող է ունենալ այլ պատճառներ, որոնք կապ չունեն համակարգչի կամ նստակյաց ապրելակերպի հետ, դա կարող է լինել վնասվածքների, կոտրվածքների, արթրիտի, ռեւմատիզմի հետեւանքով:

Այս բաղադրատոմսն առաջին իսկ օգտագործումից կօգնի ազատվել հոդացավերից:

Բաղադրամասեր

1 ճաշի գդալ մեղր

1 ճաշի գդալ կծու մանանեխ

1 ճաշի գդալ մանր աղ

1 ճաշի գդալ ջուր

Պատրաստման եղանակը

Աստիճանաբար խառնել բոլոր բաղադրիչները՝ դարձնելով միատարր զանգված:

Այնուհետեւ լցնել ձեռքի կրեմի կամ այլ քսուքի դատարկ ամանի մեջ:

Օգտագործման եղանակը

Քսել այդ քսուքն այն դեպքում, երբ ուժեղ հոդացավ եք զգում: Այնուհետեւ փակել պլաստիկ տոպրակով եւ փաթաթել շալե կտորով:

Նման կոմպրեսը պետք է թողնել 1,5-2 ժամ: Լավ կլինի, որ այդ գործողությունը քնելուց առաջ կատարեք, որպեսզի հոդերը կարողանան հանգստանալ: Առավոտյան լվանալ այդ քսուքը:

Այդ գործողությունն անհրաժեշտ է կրկնել 4-5 օր: Արդյունքը զգացվում է առաջին իսկ օգտագործումից:

Կարեւոր է հիշել, որ այն պետք է պահել սառնարանում եւ ոչ ավելի, քան 5-6 օր:

Աղբյուր՝  kastory.ru

Ավելին
Back to top button
Close