ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Օգտակար խորհուրդներ. երիկամի հետ կապված խնդրի նախանշանները

Երիկամները բուժելու ամենաարդյունավետ միջոցը հիվանդության մասին զարգացման առաջին փուլից իմանալն է: Սովորաբար նախանշանները գոյություն են ունենում երկար ժամանակ, սակայն շատերը չեն հասկանում, որ դա երիկամների հիվանդության առաջացման սկիզբն է:

Դիմեք բժշկին մեջքի ներքեւի հատվածում ցավ ունենալու դեպքում

Հատկապես մեջքի ներքեւի մասում եթե ցավ եք զգում, հնարավոր է, որ երիկամների աշխատանքի հետ կապված խնդիրներ են առաջանում: Ցավն աստիճանաբար անցնում է  արթնանալուց կամ միզելուց հետո:

Եթե առաջացել են մաշկային հիվանդություններ

Երիկամը մարդկային օրգանիզմի օրգան է, որն օգնում է արյան միջից թունավոր նյութերի հեռացմանը: Այնպես որ, եթե ձեզ մոտ երիկամային անբավարարություն է, կարող է առաջանալ քոր կամ մաշկի չորություն: Ցան կարող է առաջանալ, եթե երիկամները վնասված են:

Այտուցվածություն

Երիկամը պատասխանատու է նաեւ օրգանիզմից ավելորդ հեղուկի հեռացման համար: Եթե այդ գործառույթը չի գործում պատշաճ կերպով, նշանակում է երիկամները խնդիր ունեն: Մարմնի տարբեր մասերի այտուցվածությունը լուրջ նշան է համարվում: Դա իրականում ավելորդ հեղուկն է, որը կուտակվել է:

Մեզի միջոցով հնարավոր է նկատել փոփոխությունները: Խնդիր լինելու դեպքում մեզի գույնը փոխվում է:

Երիկամային անբավարարությունը կարող է հանգեցնել սակավարյունության

Էրիտրոպոետինը համարվում է վիտամին, որն արտադրվում է երիկամի կողմից: Սակավարյունություն կարող է առաջանալ, եթե երիկամն այդ վիտամինը չարտադրի: Դրա համար անհրաժեշտ է օգտագործել համապատասխան դեղորայք:

Կադմիումը նույնպես առաջացնում է երիկամի հիվանդություն: Այս մետաղը շատ վնասակար է օրգանիզմի համար: Այն դանդաղ ընկնում է սննդի շղթայի մեջ եւ կուտակվում է մարդկային օրգանիզմում:

Երիկամների խնդիրներից խուսափելու համար կարեւոր է խուսափել էկոլոգիապես աղտոտված վայրերից, քանի որ հիմնականում այդ վայրերում է կուտակվում կադմիումը, ինչը կարող է առաջացնել երիկամների խնդիր:

Անհրաժեշտ է ուտել առողջ սնունդ եւ կատարել վարժություններ, որպեսզի կարգավորվի իմունային համակարգը:

Աղբյուր՝ kastory.ru

Back to top button
Close