Օգտակար խորհուրդներ. օգտագործելով այս միջոցը՝ հրաժեշտ կտաք սպիտակ մազերին
Սպիտակ մազերն ամենամեծ էսթետիկ խնդիրներից է, որը վերաբերում է թե կանանց եւ թե տղամարդկանց: Որպես կանոն, այն ազդում է ինքնավստահության վրա:
Դրա համար մարդիկ հաճախ դիմում են տարբեր բժշկական միջոցների: Կոսմետիկ միջոցներ կարելի է գտնել գրեթե ամենուր, սակայն, որպես կանոն, դրանք հագեցած են քիմիական նյութերով եւ չեն համարվում երկարաժամկետ բուժման միջոց:
Ցավոք, մինչեւ 30 տարեկան ավելի ու ավելի շատ մարդիկ են բախվում այդ խնդրին: Պատճառները կարող են տարբեր լինել, սակայն ամենալավ լուծումը բնականն է, որը վնաս չի պատճառի օրգանիզմին:
Ներկայացնում ենք հին միջոց, որը կօգնի ազատվել սպիտակ մազերից:
Բաղադրությունն ու պատրաստման եղանակը
Վերցնում ենք 5-6 կարտոֆիլ եւ մաքրում: Դրեք կեղեւը երկու բաժակ ջրով լի կաթսայի մեջ: Երբ ջուրը սկսի եռալ, պետք է կրակը մարմանդ դարձնել եւ եփել եւս 15-20 րոպե: Այնուհետեւ կաթսան հանեք կրակի վրայից: Սպասեք մինչեւ ջուրը կսառչի, այնուհետեւ քամեք:
Անհրաժեշտ է պահպանել ապակե շշի մեջ, որը պետք է հերմետիկ փակ լինի: Կարող եք ավելացնել մի քանի կաթիլ եթերային յուղ:
Գլուխը լվանալուց հետո այն քսեք ձեր գլխին եւ մերսեք, այնուհետեւ չորացրեք եւ սանրեք մազերը: Բուժումը կրկնեք ամեն օր կամ շաբաթական 2-3 անգամ մի քանի ամիս:
Արդյունքը միանգամից չեք տեսնի, դրա համար լցվեք համբերությամբ: