ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Գլխուղեղի կաթվածի 4 ակնհայտ նախանշաններ, որոնք ցույց են տալիս, որ մարդու մոտ նախաինսուլտային վիճակ է

Նյարդաբաններն ասում են, որ գլխուղեղի կաթվածը (ինսուլտ) միայն թվում է, թե հանկարծակի է լինում: Իրականում դրա նախանշանները շուտ են ի հայտ գալիս, կարեւորը սովորել դրանք տարբերակելու ձեւերը: Դրանով հնարավոր կլինի կանխել մահացության դեպքերը:

Ձեզ ենք ներկայացնում 4 ակնհայտ նախանշաններ, որոնք ցույց են տալիս, որ մարդու մոտ նախաինսուլտային վիճակ է:

1.Խնդրեք այդ մարդուն լայն ժպտալ: Նման հիվանդություն ունեցող անձը չի կարողանա ժպտալ կամ մեծ դժվարությամբ դա կանի:

2.Եթե այդ մարդը հանկարծակի ընկել է, խնդրեք նրան ասել ինչ-որ տարրական, բայց երկար երկու բառ: Թողեք արտահայտվի լիարժեք եւ հստակ, օրինակ. «Ես սայթաքեցի, բայց ինձ հետ ամեն ինչ կարգին է, մի անհանգստացեք»: Խնդրեք նրան ձեռքը բարձրացնել գլխի վրա, հիվանդն այդ վարժությունը կկարողանա մասնակիորեն անել:

3.Խնդրեք նրան ցույց տալ լեզուն, եթե այն թեքվել է, անմիջապես տեղափոխեք հիվանդանոց:

4.Եթե վերը նշված նախանշանները չկան հիվանդի մոտ, սակայն նա բողոքում է վերջույթների թմրածությունից, գլխացավից, գլխապտույտից կամ տեսողության կտրուկ վատթարացումից, ապա անհրաժեշտ է շտապ տեղափոխել հիվանդանոց, հնարավոր է մի քանի ժամից նրա վիճակը կտրուկ վատանա:

Այլ նախանշաններ. մեկ աչքի տեսողության կտրուկ վատացում, հանկարծակի ու անպատճառ սրտթափոց, կենտրոնացման հետ խնդիրներ:

Սրտաբաններն ասում են, որ եթե այդ նախանշանների մասին դուք պատմեք գոնե 10 մարդու, ապա հնարավոր է, որ մի օր որեւէ մեկի կյանքը փրկվի:

Աղբյուր՝ kastory.ru

Back to top button
Close