ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Օգտակար խորհուրդներ. կիրառելով այս խորհուրդները՝ արագ կձերբազատվեք գրիպից

Գիտնականները պնդում են, որ մարդու օրգանիզմում հայտնվելուց հետո գրիպի վիրուսը մոտավորապես 6 ժամ ազդեցություն չի ունենում օրգանիզմի վրա: Այսինքն գտնվում է հանգստի վիճակում եւ ոչ մի կերպ չի ազդում բջիջների վրա: Եթե այդ ժամանակահատվածում սկսեք ակտիվորեն պայքարել վարակի դեմ, հնարավոր կլինի կանխել հիվանդության զարգացումը:

Այսպես, եթե որեւէ մեկից կվարակվեք գրիպով, ապա անհրաժեշտ է կիրառել հետեւյալ քայլերը:

1.Մաքրել քիթը

Առաջին կարեւոր գործողությունը. քանի դեռ վիրուսը լորձանման է, անհրաժեշտ է այն հեռացնել մեխանիկորեն, այսինքն մաքրել քիթը:

2. Շոգեհարվել

Անհրաժեշտ է տաք լոգանք ընդունել: Դրանով իմունային համակարգը կկարողանա պայքարել վարակի դեմ:

Տաք լոգանք ընդունելն անհրաժեշտ է ամեն անգամ, երբ կմրսեք դրսում: Տաք լոգանքը վերականգնում է  արյան շրջանառությունը եւ խթանում իմունային համակարգը:

3.Խմել 100գր ալկոհոլ

Սպիրտն օգնում է պայքարել վիրուսի դեմ, սակայն միայն առաջին մի քանի ժամվա ընթացքում, հետո այն արդյունավետ չի լինի:

4.Խմել բուժիչ փունջ

Եթե որեւէ մեկը չի կարող խմել ալկոհոլ, կարելի է օգտագործել բուժիչ ըմպելիք: Նախ անհրաժեշտ է պատրաստել օշարակը: Դրա համար անհրաժեշտ է 400գր շաքարավազ եւ ¼ բաժակ ջուր: Մարմանդ կրակի վրա, անընդհատ խառնելով, անհրաժեշտ է եփել այնքան ժամանակ, քանի դեռ շաքարավազն ամբողջովին չի լուծվել: Այնուհետեւ օշարակի մեջ ավելացնել 250 գրամ ռոմ կամ կոնյակ եւ մեկ կիտրոնի հյութ: Այն անհրաժեշտ է խմել տաք վիճակում:

5.Խմել թեյ

Կարող եք խմել տաք թեյ կոճապղպեղով (իմբիրով): Այն ամրապնդում է իմունային համակարգը: Լավ  կլինի պատրաստել կանաչ թեյ ու միայն թարմ իմբիր ավելացնել: Վիրուսի դեմ պայքարում կօգնի նաեւ կիտրոնը:

Ուշադրություն. չի կարելի  կանաչ թեյը դատարկ ստամոքսին խմել, այն վատ ազդեցություն է ունենում ստամոքսի գործառույթի վրա: Անհրաժեշտ է ուտել ինչ-որ թխվածքաբլիթ:

6.Անհրաժեշտ է մերսում անել

Լոգանքից եւ տաքացնող ըմպելիքից հետո անհրաժեշտ է փաթաթվել  տաք վերմակով եւ պառկել: Որպեսզի ժամանակն անտեղի չկորչի, անհրաժեշտ է մերսում անել: Անհրաժեշտ է շփել ձեռքերի ափերը: Այնուհետեւ պետք է ձգել մատները, այդ գործողությունը պետք է նման լինի մատից մատանի հանելուն, անհրաժեշտ է «հանել մատանին բոլոր մատներից»: Այնուհետ պետք է մերսել ոտքերը:

7.Շնչել ֆիտոնցիդ

Կարելի է օգտագործել ֆիտոնցիդ, որն, ինչպես հայտնի է, ունի մանրէասպան հատկություն: Անհրաժեշտ է վերցնել թարմ կտրատված սոխ, փաթաթել կտորի մեջ եւ դնել ականջին: Քանի որ ականջը, կոկորդը եւ քիթը կոչվում են «հաղորդակից անոթներ», ապա սոխի գոլորշին կհասնի նաեւ քթին, նույնիսկ կոկորդին:

8.Կատարել ինհալացիա

Այն արտակարգ միջոց է քթերի լորձաթաղանթի վիրուսները վերացնելու համար: Տաք ջրով կաթսայի մեջ ավելացնել որեւէ մանրէասպան եթերային յուղ կամ բուժիչ բույս:

Ուշադրություն. ինհալացիան պետք է անել միայն հիվանդության առաջին օրը:

9.Գործողություն գիշերը

Ոտքերն ու ձեռքերը դնել տաք ջրի մեջ: Թողնել մոտավորապես 5 րոպե, մինչեւ մաշկի կարմրելը: Կարեւորը, որպեսզի այրվածք չլինի: Բամբակյա գուլպայի մեջ լցնել չոր մանանեխ, իսկ վրայից հագնել բրդյա գուլպա:

Back to top button
Close