ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Մեկ վարժություն եւ ոչ մի խնդիր ճնշման հետ

Չե՞ս կարողանում առավոտյան արթնանալ: Շնորհիվ այս մեթոդի կկարողանաք հեշտ եւ արագ արթնանալ: Դրա համար անհրաժեշտ չէ կատարել բարդ վարժություններ, անհրաժեշտ է ընդամենը մերսել ականջները:

Ճնշման հետ կապված խնդիրները սթրեսի եւ անհանգստությունների պատճառ են: Հիպերտոնիան ունի նաեւ ժառանգական տրամադրվածություն: Կարեւոր դերակատարում ունի նաեւ շրջակա միջավայրը: Մարդն ինչքան շատ է ենթարկվում սթրեսների, այնքան մեծ է հիպերտոնիայի առաջացման հավանականությունը: Եթե ժամանակին ուշադրություն դարձնեք եւ սկսեք բուժվել, ապա կարելի է խուսափել լուրջ հետեւանքներից:

Որպես կանոն մարդիկ չեն նկատում հիպերտոնիայի նախանշանները նախնական փուլում: Նույնիսկ առողջ մարդու մոտ որոշակի իրավիճակներում կարող է լինել ճնշման բարձրացում: Սակայն այն չի համարվում ճգնաժամային:

Մերսման տեսքով նշված վարժությունները կօգնեն կարգավորել ճնշումը, թարմանալ, ազատվել քնկոտությունից, նյարդային լարվածությունից, որոշ դեպքերում նաեւ գլխացավից: Դրանք կարելի է կատարել թե տանը, թե աշխատավայրում:

Ինչպե՞ս կարգավորել գլխուղեղի աշխատանքը:

— Ձեռքի ափերով ականջները կորացնել: Պահել մի քանի վայրկյան:

— Մատներով բռնել բլթակները, դանդաղ ձգել վերեւ, ներքեւ, աջ, ձախ: Գործողությունը շատ կտրուկ չանել:

— Ափերը դնել ականջների վրա, այնուհետեւ դանդաղ շփել եւ մերսել:

— Մատների թեթեւ շարժումով մերսել ականջների անցքերը:

— Ձեռքի ափերը դնել ականջների վրա եւ մի քանի անգամ առաձգական շարժումներ կատարել: Դա կօգնի բարելավել լսողությունը:

Տվյալ 3 րոպեանոց վարժությունը կօգնի հեշտությամբ արթնանալ եւ կբարելավի գլխուղեղի  աշխատանքը:

Աղբյուր՝ kastory.ru

Back to top button
Close