Միջազգային
Պուտինը չի որոշում Սնոուդենի ճակատագիրը

Ռուսաստանի նախագահը չի դիտարկում ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի հետ կապված հարցերը, քանի որ «Սնոուդենը ոչ մի հարցով չի դիմել, որը պետք է դիտարկվի երկրի նախագահի կողմից»: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա հավելել է, որ նախագահը իր ամերիկյան գործընկերների հետ չի մասնակցում այս խնդրի քննարկմանը, քանի որ հարցը քննարկվում է Անվտանգության դաշնային ծառայության և ԿՀՎ-ի ղեկավարների շրջանում:
«Նախագահի աշխատանքային գրաֆիկից կարող եք ենթադրություններ անել, որ նա դրանից չի հրաժարվել, որպեսզի հետևի Սնոուդենին»,- հավելել է ՌԴ նախագահի մամլո քարտուղարը: «Այս հարցը չի եղել և չի լինի Պուտինի օրակարգում»,- եզրափակել է Պեսկովը:
Տաթև Ֆռանգյան