Notice: Trying to get property 'display_name' of non-object in /var/www/html/wp-content/plugins/wordpress-seo/frontend/schema/class-schema-person.php on line 152

Notice: Trying to get property 'user_email' of non-object in /var/www/html/wp-content/plugins/wordpress-seo/frontend/schema/class-schema-person.php on line 230

Notice: Trying to get property 'display_name' of non-object in /var/www/html/wp-content/plugins/wordpress-seo/frontend/schema/class-schema-person.php on line 236
Նորություններ

«Տարոն, սիրուն չես»

10 կետից բաղկացած պահանջ`ուղղված Տարոն Մարգարյանին: «Վճարելու ենք 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնության տասնյակ անդամներ այսօր հերթական բողոքի ակցիան են իրականացրել Երեւանի քաղաքապետարանի շենքի դիմաց: Նրանք պահանջել են ինչպես Տարոն Մարգարյանի, այնպես էլ քաղաքապետարանի որոշ պաշտոնյաների հրաժարականները: Ակտիվիստները նաեւ պահանջել են, որ հասարակական տրանսպորտի սակագնի կարճման վերաբերյալ հայտարարությունը չեղյալ համարվի, եւ քաղաքային իշխանությունները որպես տրանսպորտի ուղեվարձի սակագին սահմանեն նախկին 100 դրամը: Նշենք, որ քաղաքապետարանի շենքի մոտ պատ են կազմել մեծ թվով ոստիկաններ: Տեղի է ունեցել քաշքշուկ: Ակտիվիստների պահանջները չեն կատարվել, ինչից հետո նրանցից մի քանիսը հայտարարել են անժամկետ նստացույց:

Back to top button
Close