Սպորտ
Արոնյանը վերջին տուրում պարտվեց ետնապահին
«London Chess Classic»-ում տեղի են ունեցել վերջին՝ 9-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով անսպասելի պարտություն է կրել մրցաշարի ետնապահ Վեսելին Տոպալովից:
Խաղասկզբում Արոնյանն առավելությունն է ունեցել, սակայն մի քանի անհաջող քայլերից հետո նախաձեռնությունն անցել է բուլղարացու կողմը:
Տուրի մյուս բոլոր հանդիպումներում ոչ-ոքի արդյունքներ են գրանցվել:
Մրցաշարի հաղթող է դարձել ԱՄՆ-ն ներակայացնող Ուեսլի Սոն, ով վաստակել է 6 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրել է Ֆաբիանո Կարուանան, ում հաշվին 5,5 միավոր է գրանցվել:
Հայ գրոսմայստերը հավաքել է 4 միավոր և զբաղեցրել 7-րդ տեղը: