Սպորտ

«Բարսելոնան» ու Սուարեսը պաշտոնապես նոր պայմանագիր կնքեցին

«Բարսելոնայի» ղեկավարությունը և թիմի հարձակվող Լուիս Սուարեսը նոր պայմանագիր են ստորագրել:Ինչպես հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը, նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հուլիսի 30-ը: Պայմանագրում առկա է հրաժարագնի կետ, որը կազմում է 200 միլիոն եվրո:

Ուրուգվայցին կապտանռնագույններին միացել է 2014 թվականի ամռանը: Այս ընթացքում անցկացրած պաշտոնական 116 խաղում նա 97 գոլ է խփել, 52 գոլային փոխացնում կատարել և 8 տիտղոս նվաճել:

sport.times.am

Ավելին
Back to top button