Սպորտ

Մեսսին իրականացրել է աֆղանացի փոքրիկի երազանքը

Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հանդիպել է աֆղանացի Մուրթազա Ահմեդին, ով ամիսներ առաջ պոլիէթիլենային տոպրակից շապիկ էր պատրաստել՝ վրան գրված Մեսսի:

Մեսսիի հետ հանդիպման մասին երազող 5-ամյա երեխայի նկարներն արագ տարածվել էին համացանցում, ինչից հետո Աֆղանստանի ֆուտբոլի ֆեդերացիան կապ էր հաստատել ֆուտբոլիստի հետ՝ հանդիպում կազմակերպելու համար:

Սպասված հանդիպումը կայացել է Քաթարում․ Մուրթազան ներկա է եղել «Ալ Ահլի» — «Բարսելոնա» ընկերական հանդիպմանը և խաղադաշտ է դուրս եկել սիրելի ֆուտբոլիստի հետ։

Ավելին
Back to top button
Close