Սպորտ

Սիմեոնե․ Մեր առաջնային նպատակը երրորդ հորիզոնականը զբաղեցնելն է

Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի՝ «Ատլետիկո»-«Էսպանյոլ» (0:0) հանդիպումից հետո մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է իր թիմի առջև դրված նպատակից։

-Ակտիվ հանդիպում ստացվեց։ «Էսպանյոլը» հիանալի պաշտպանվեց, գրեթե իդեալական։ Երկրորդ կեսում Գրիզմանը և Գայտանը չօգտագործեցին իրենց հնարավորությունները, բայց ոչ-ոքին տրամաբանական արդյունք է այդ խաղի համար։ «Էսպանյոլը», չնայած հիմնականում պաշտպանվում էր, ստեղծեց պահեր։ Ցանկացած սխալ կարող էր 3 միավորի արժեք ունենալ։

Մրցաշրջանի ավարտին դեռ շատ ժամանակ կա, և բոլորն էլ խնդիրներ կունենան։ Ով կարողանա ավելի լավ լուծել խնդիրները, կդառնա չեմպիոն։ Հիմա ես միայն մտածում եմ այն մասին, որ իմ թիմը խաղադաշտում ուժ չխնայի։ Մեր նպատակները չեն փոխվել․ առաջնահերթ ցանկանում ենք երրորդ հորիզոնականը զբաղեցնել։ Այնպես որ՝ դեռ հանգիստ ենք,- Սիմեոնեի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից։

Հիշեցնենք, որ այժմ «Ատլետիկոն» ունի 25 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը։

sport.times.am

Back to top button