Սպորտ

ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ. ներկայացվեց վերջնական եռյակը

ՖԻՖԱ-ն հրապարակել է այն երեք ֆուտբոլիստների անունները, որոնցից մեկը ճանաչվելու է 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստ:Տարվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուներից թոփ-3-ում են հայտնվել հետևյալ խաղացողները.

Անտուան Գրիզման – «Ատլետիկո», Ֆրանսիա հավաքական

Կրիշտիանու Ռոնալդու – «Ռեալ», Պորտուգալիայի հավաքական

Լիոնել Մեսսի – «Բարսելոնա», Արգենտինայի հավաքական

2016 թվականի լավագույն կին ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են բրազիլացի Մարտան, ով 5 անգամ ճանաչվել է աշխարհում լավագույնը և ներկայումս հանդես է գալիս նորվեգական «Ռուսենգորդ» թիմում, գերմանուհի Մելանի Բերինգերը, որը ներկայացնում է «Բավարիան», և ամերիկուհի Կարլի Լոյդը. նա խաղում է «Հյուսթոնում»:

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի վարկածով տարվա լավագույն խաղացողները հայտնի կդառնան 2017 թվականի հունվարի 9-ին:

Ավելին
Back to top button