Նորություններ

«Ամենահավանական թեկնածուն վարչապետ Կարեն Կարապետյանն է». Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստից հետո լրագրողներին որոշ մանրամասներ է ներկայացրել կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Ըստ նրա, նիստի ընթացքում քննարկվել են ներկուսակցական ու ներքաղաքական հարցեր, կուսակցության անելիքները հետագա մարտավարության հետ կապված, անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀԿ համագումարին:

ՀՀԿ կազմի ընտրության վերաբերյալ հարցին Շարմազանովն արձագանքել է. «Մեր կուսակցության կանոնադրության համաձայն՝ կուսակցության փոխնախագահներն ընտրվում են խորհրդի նիստի ժամանակ: Այդ օրը դեռ հայտնի չէ, սակայն մինչև դեկտեմբերի 25-ը կհրավիրենք առաջին նիստը և կորոշենք. այս պահին ամենահավանական թեկնածուն վարչապետ Կարեն Կարապետյանն է»:

Ավելին
Back to top button