Միջազգային մամուլի տեսություն

«Պուտինին երբեք պետք չէ վստահել». ԿՀԾ տնօրեն

«ԱՄՆ Կենտրոնական հետախուզական ծառայության (ԿՀԾ) տնօրենը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին հայտնել է, որ Վաշինգտոնի ցանկացած գործողություն, որն ուղղված կլինի Իրանի հետ միջուկային գործարքի չեղարկմանը, կլինի խելահեղության գագաթնակետը, նաեւ զգուշացրել է, որ չի կարելի վստահել Ռուսաստանի վարչակազմին»,- The Times-ում գրում է Դեբորա Հեյնսը:

«Ջոն Բրենանը, բացի այդ, կոչ է արել ապագա նախագահի աշխատակազմին՝ չվերադառնալ սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո ԿՀԾ-ի կողմից կիրառվող կտտանքներին: Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ դիտարկում է այդ մեթոդներին վերադառնալու հնարավորությունը»:

Բրենանը կոչ է արել Թրամփին զգուշություն ցուցաբերել Պուտինի հետ գործ ունենալու դեպքում: «Ռուսաստանն այնպիսի երկիր է, որը մշտապես կհետապնդի իր ազգային շահերը՝ մասամբ վնաս հասցնելով այլ երկրների շահերին: Չեմ կարծում, որ ռուսաստանյան խոստումներն իրագործվել են»,-նշել է ԿՀԾ տնօրենը:

«Բրենանը պնդել է, որ Ռուսաստանը հաքերային հարձակումների եւ ստահոդ տեղեկատվության տարածման միջոցով փորձել է ազդել ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների վրա»,-գրում է The Times-ը:

Աղբյուր՝ The Times

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button