Սպորտ

Զիդան. «Ատլետիկոյի» հետ խաղը փակեց «Ոսկե գնդակի» հարցը

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում «Ատլետիկոյի» նկատմամբ 3:0 հաշվով տոնած հաղթանակի և Կրիշտիանու Ռոնալդուի խաղի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:

-Մենք լավ խաղացինք հենց սկզբից: Ես գոհ եմ: Ոչ բոլորին է հաջողվում «Վիսենտե Կալդերոնից» հեռանալ 3 միավորով: Առաջին կեսը ֆանտաստիկ անցավ, երկրորդում ճնշումն ավելի մեծ էր, բայց մենք դիմադրեցինք: Խաղացինք անհրաժեշտ ակտիվությամբ: Իսկոն ոչ մի անգամ գնդակ չկորցրեց. նա հրաշալի խաղաց:

Ամեն դեպքում սա ընդամենը հաղթանակ է, ոչ թե տիտղոսի նվաճում: Հիմա լավ իրավիճակում ենք և ցանկանում ենք շարունակել նույն ոգով, սակայն առջևում դեռ շատ բարդ հանդիպումներ կան:

Ռոնալդուն ինչպես միշտ լավ խաղաց: Ես երբեք չեմ կասկածել, որ նա ստանալու է «Ոսկե գնդակը», բայց այսօրվա խաղը վերջնականապես փակեց այդ հարցը: Շատ գոհ եմ ինչպես թիմի հաղթանակից, այնպես էլ Կրիշտիանուի հեթ-տրիկից,- հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ֆրանսիացի մասնագետը:

sport.times.am

Ավելին
Back to top button
Close