ՀԵՏԱՔՐՔԻՐ Է

Չինացի նկարչուհու զարմանահրաշ կտավները

Մինչ մոլորակի բնակչության մի ստվար հատված դժգոհում է ձանձրույթից` իր ժամանակի մեծ մասն անցկացնելով սոցիալական կայքերում, մյուսները անգամ ամենահասարակ, կենցաղային իրերը ծառայեցնում են իրենց կյանքն ավելի բովանդակալից ու հետաքրքիր դարձնելուն: Օրինակ` Հոնգ Յին` 28-ամյա նկարչուհին Շանհայից, ով ստեղծում է անհավանական պատկերներ այնպիսի նյութերից, ինչպիսիք են սուրճը, մոմերը և այլն: 

Երգչուհի Ադելի դիմանկարը` մոմերով

Մոտ 1500 երկնագույն մոմեր և 7 ժամ պահանջվեց, որպեսզի Հոնգ Յին հանրության դատին հանձնի հայտնի երգչուհի Ադելի դիմանկարը: «Set Fire to the Rain»` կորցրած սիրո մասին ռոմանտիկ ստեղծագործության մեղեդիների ներքո նկարչուհին հալեցնում էր մոմերը` անխնա կերպով այրելով մատներն ու կեղտոտելով սիրելի տաբատը:

Դիմանկար` ծաղիկներով

Այս անգամ նկարչուհին նախընտրեց դիմել ծաղիկների օգնությանը` Աուն Սան Սու Չժի քաղաքական գործչի դիմանկարը պատկերելու համար:

Դիմանկար` գուլպաներով

Հոնգ Յին օգտագործել է 750 զույգ գուլպա չինացի ռեժիսոր Չժան Իմոուի դիմանկարը ստանալու համար: Նա ծախսել է 3 շաբաթ` ամրացնելով սև, սպիտակ ու մոխրագույն գուլպաները:

 

Դիմանկար` սուրճի հետքերով

Ունկնդրելով իր սիրելի երգերից մեկը` Հոնգ Յին սուրճ էր ըմպում: Անզգուշաբար մի քանի կաթիլ սուրճ թափվեց սպիտակ սփռոցի վրա… Հենց այդ ժամանակ էլ նկարչուհուն այցելեց սուրճի հետքերով նկարելու գաղափարը: Արդյունքում ստացվեց յուրօրինակ կտավ` նկարված 12 ժամում:

Բասկետբոլի գնդակով նկարված պատկեր

Բասկետբոլի գնդակի ու ներկի օգնությամբ նկարչուհին 2 ժամում նկարեց չինացի հայտնի բասկետբոլիստ Յօ Մինայի նկարը:

Back to top button
Close