Սպորտ

Սուարեսին որակազրկում է սպառնում «Էֆենբերգի ժեստի» համար

Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուրաեսը կարող է որակազրկվել ԱԱ-2018-ի ընտրական փուլի Չիլիի հետ արտագնա խաղից հետո իր պահվածքի համար:

Հանդիպումից հետո խաղադաշտը լքելիս 29-ամյա ֆուտբոլիստը միջնամատ ցույց տվել տանտերերի երկրպագուների կողմը,- պնդում է As-ը՝ հղում կատարելով չիլիական ԶԼՄ-ներին:

Մեկ տարի առաջ Չիլիի հավաքականի հարձակվող Էդուարդո Վարգասը նույնպես «Էֆենբերգի ժեստ» էր ցույց տվել, ինչի համար որակազրկում էր ստացել: Այդ արարքի համար նախատեսված առավելագույն պատիժը մեկ տարվա որակազրկումն է, որը տարածվելու է միայն հավաքականում ելույթների վրա:

Ուրուգվայական մամուլը փորձելով հարթել կոնֆլիտը, կատակով ենթադրել է, թե Սուարեսն այդ դրվագում հաշվում էր Կոպա Ամերիկայում ազգային ընտրանու չեմպիոնական տիտղոսները (15):

sport.times.am

Ավելին
Back to top button