Նորություններ

180 ուսանող մագիստրոսի կոչում ստացան

Այսօր Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտում հանդիսավոր արարողությամբ հանձնվեցին մագիստրոսի դիպլոմները: Այս տարի թվով 12 մասնագիտություններից 180 ուսանող ստացան մագիստրոսի կոչում: Նրանցից ոմանք պատրաստվում են շարունակել ուսումը և ստանալ ասպիրանտի կոչում, մյուսները սահմանափակվելու են գիտական այս աստիճանով: «Հիմա բոլորի համար գերխնդիր է համապատասխան աշխատանք գտնելը, ինչը մեր քաղաքում և ընդհանրապես հանրապետությունում շատ բարդ գործընթաց է»,- խոստովանել են երիտասարդները: Ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը նշել է, որ մագիստրատուրան ավարտած ուսանողների շուրջ 70 տոկոսը դեռ որևէ աշխատանք չունի, լավագույն ուսանողները, ովքեր պատրաստվում են շարունակել ուսումը, հավանական է, որ աշխատանքի անցնեն բուհում:

Back to top button
Close