ՀԵՏԱՔՐՔԻՐ Է

Զարմանահրաշ պահ. մարդն ընկնում է հյուրանոցի 5-րդ հարկի պատուհանից եւ կենդանի է մնում

Լինում են իրավիճակներ, որտեղ կենդանի մնալու հավանականությունը շատ փոքր է: Լավագույն դեպքում նմանատիպ պատահարի զոհերը, ծանր վնասվածքներ ստանալով, ողջ կյանքը մնում են անկողնուն գամված: Սակայն լինում են նաեւ զարմանահրաշ փրկություններ, որոնք անհավանական են թվում:

Տեսանյութում առաջին հայացքից ոչ մի անսովոր բան տեղի չի ունենում: Հյուրանոցի արտաքին հսկող տեսախցիկները ցուցադրում են դատարկ նախամուտքը: Հաջորդ պահին մայթի վրա են ընկնում ինչ-որ բեկորներ եւ այնուհետեւ հայտնվում է մարդկային մի մարմին, որը ուժեղ հարվածով ընկնում է գետնին: Ցած ընկնելով 5-րդ հարկից եւ խփվելով բետոնե գետնին՝ թվում էր, թե դժբախտը ոչ մի հնարավորություն չուներ կենդանի մնալու: Բայց մի քանի վայրկյան անց մարդը սկսում է կենդանության նշաններ ցույց տալ եւ շարժվել: Ականատեսները, ովքեր աղմուկը լսելով՝ դուրս էին եկել, օգնում են մարդուն ոտքի կանգնել, եւ մարդը նրանց օգնությամբ քայլելով՝ մուտք է գործում հյուրանոց: Հետագայում պարզվում է, որ մարդը ոչ մի լուրջ վնասվածք չի ստացել:

Back to top button
Close