Միջազգային

Գերմանիայի կառավարությունը մտադիր է արտաքսել ավելի քան 12.500 աֆղանցու

Անկախ Աֆղանստանում տիրող անկայուն իրավիճակից, ԳԴՀ իշխանությունները մտադիր են երկրից արտաքսել 12.539 աֆղանցի փախստականների, տեղեկացնում է Deutsche Welle-ն:

Գերմանիայի ՆԳ նախարարությունից հայտնել են, որ երկիրը կլքի Գերմանիայում բնակվող 247.000 աֆղանցիների մոտ 5%-ը: Դաշնային իշխանությունները որոշումը հիմնավորում են նրանով, որ Աֆղանստանի խոշոր քաղաքներում անվտանգությունը երաշխավորված է:

Գերմանիայում ոչ միանշանակ է ընդունվել աֆղանցի փախստականներին արտաքսելու որոշումը, քանի որ այնտեղ մշտապես ահաբեկչական հարձակումներ են գործում «Թալիբան» իսլամիստական ծայրահեղական շարժման գրոհայինները: Այսպես, նախորդ շաբաթ Մազարի-Շարիֆում հարձակման ենթարկվեց ԳԴՀ գլխավոր հյուպատոսությունը:

2016թ.-ի ընթացքում Գերմանիայից Աֆղանստան է արտաքսվել 27 ներգաղթյալ, իսկ 2015-ին՝ ընդամենը 9-ը:

Բունդեսթագի պատգամավոր Ուլլա Իելպկեն կոչ է արել Գերմանիայի կառավարությանը՝ մարդկանց չուղարկել կործանվող երկիր, որտեղ քաղաքացիական պատերազմ է ընթանում:

15128614_1003238246471449_1672335159_n

15086973_1003238243138116_1479457796_n

Աղբյուր՝ Deutsche Welle

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Back to top button