Նորություններ

Բաց դռների օր «Տիրամայր արվեստի դպրոց»-ում

Այսօր Գյումրու «Տիրամայր արվեստի դպրոցը» կազմակերպել էր բաց դռների օր, որի ընթացքում այցելուները ծանոթացել են դպրոցում դասավանդվող մասնագիտությունների ցանկին, ընդունելության ընթացակարգի ու կանոնների հետ: Առանձին տաղավարներով ներկայացված բաժինների ներկայացուցիչները զրուցում էին դիմողների հետ, պատասխանում նրանց հարցերին: Նշենք, որ լիցենզավորված դպրոցը նախատեսված է միջնակարգ և բուհական կրթություն ունեցող անձանց համար: Մասնագիտությունների ընտրանին մեծ է՝ խոհարար, բարմեն-մատուցող, էլեկտրամոնտաժող, փականագործ-սանտեխնիկ և վերջերս բացված գործավար՝ գրասենյակային պետի ռեֆերենտ: Բացի մասնագիտական տեսական և գործնական առարկաներից, ուսանողներն անցնում են նաև ֆիզիկական դաստիարակություն, հոգեբանություն, հայերեն, ռուսերեն, անգլերեն և այլ առարկաներ:

Back to top button
Close