ՀԵՏԱՔՐՔԻՐ Է

Ստեղծվել է առաջին թռչող հեծանիվը

Չեխիայում 3 տեղի ընկերություններ միավորվել են ու ստեղծել առաջին թռչող հեծանիվի նմուշը: Հեծանիվի ներկայացումը բարեհաջող կերպով ավարտվել է Պրահայի ցուցասրահներից մեկում: Խրտվիլակով հեծանիվը հեռահար կառավարմամբ 5 րոպե թռչել է և բարեհաջող  վայրէջք կատարել:

Արտաքնապես մեքենան նման է ծանր լեռնագնաց հեծանիվի,  այն կշռում է 95 կգ: Հեծանիվը դիմացից երկու հզոր պրոպելլերներ ունի, հետևի կողմում տեղադրված են 2 մարտկոցներ,  ևս մեկական մարտկոցներ են տեղադրված կողային հատվածներում:

Այս հեծանիվի մշակողները  նախատեսում են մարդկանց օգտագործման համար նման թռչող հեծանիվներ արտադրել արդեն տարեվերջին:

Տաթև Ֆռանգյան

Back to top button
Close