Սպորտ

Հնարավոր տրանսֆեր «Բորուսսիաների» միջև. Շահին+15 միլիոն եվրո կիսապաշտպանի համար

Դորտմունդի «Բորուսսիան» ցանկանում է ձեռք բերել Մյունխենգլադբախի «Բորուսսիայի» կիսապաշտպան Մահմուդ Դահուդին:

«Bild»-ի տեղեկությամբ՝ դորտմունդցիները 20-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել են 15 միլիոն եվրո, ինչպես նաև Նուրի Շահինի տանսֆերային իրավունքները: Սիրիական արմատներով ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը մյունխենգլադբախցիների հետ սպառվում է 2018 թվականի ամռանը, սակայն 2017 թվականի հուլիսից ուժի մեջ է մտնելու համաձայնագրով նախատեսված հրաժարագին, որը համեմատաբար փոքր գումար է աժենալու:

Դահուդի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է նաև «Լիվերպուլը»: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ մերսիսայդցիները պատրաստ են կիսապաշտպանի համար 26 միլիոն ֆունտ առաջարկել:

sport.times.am

Ավելին
Back to top button
Close