Նորություններ
ԻՊ գրոհայինները ձևանում են փախստականներ Եվրոպա հասնելու համար. artsakhpress.am

Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունը տվյալներ ունի այն մասին, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները հատուկ ուսուցում են անցնում որպես փախստական ներկայանալու և փախստականների ընդհանուր հոսքի միջոցով Եվրոպա հասնելու համար:
ԻՊ-ն իր գրոհայիններին սովորեցնում է, թե ինչպես է կարելի աննկատ մնալ փախստականների ամբոխում ու չգրավել իրավապահների ուշադրությունը:
Բացի դրանից՝ իսլամիստ ահաբեկիչներին սովորեցնում են, թե նրանք ինչպիսի վարք պետք է դրսևորեն ոստիկանական բաժանմունքում հայտնվելու, ինչպես նաև եվրոպական որևէ երկրի իշխանություններից ապաստան խնդրելու դեպքերում:
Մանրամասները՝ artsakhpress.am կայքում