Նորություններ
Գերմանիայի հակահետախուզությունը երկրի ԶՈւ շարքերում մոտ 20 իսլամիստի է հայտնաբերել. artsakhpress.am

Գերմանիայի ռազմական հակահետախուզության ծառայությունը երկրի ԶՈւ շարքերում մոտ 20 իսլանիստի է հայտնաբերել, եւս 60 մարդու կասկածում են:
Այս մասին հայտնում է Berliner Morgenpost պարբերականը՝ վկայակոչելով գերատեսչության աղբյուրներին:
Տեղեկատվության համաձայն՝ ահաբեկիչներին առավել գրավում է ռազմական գործի ինտենսիվ ուսուցումը: «Նորակոչիկների հավաքման բյուրոն ծառայություն անցնելու դիմումներ է ստացել այնպիսի թեկնածուներից, որոնք ցանկանում են զենքի եւ ռազմական տեխնիկայի հետ վարվելու հմտություններ ստանալ»,- նշված է հակահետախուզության հայտարարության մեջ:
Մանրամասները՝ artsakhpress.am կայքում