ՀԵՏԱՔՐՔԻՐ Է

Բնական հզոր դեղամիջոց. եփեք բանանը դարչինի հետ եւ խմեք քնելուց առաջ

Անմիջապես նշենք, որ այդ հյութն ունի տարօրինակ համ եւ շատերին կարող է դուր չգալ: Սակայն իր ունեցած ազդեցությամբ բնական հզոր դեղամիջոց է: Ակնթարթորեն կվերականգնի օրգանիզմը եւ ոտքի կկանգնեցնի:

Բանանի նմանատիպ կոկտեյլը շատ արագ է պատրաստվում: Հիմնական բաղադրիչը բանանն է, որը պարունակում է կալիում, մագնեզիում եւ ֆոսֆոր: Կալիումն օգտակար է բոլոր մկանների համար, այդ թվում նաեւ սրտի: Ֆոսֆորն օգնում է օրգանիզմին հաղթահարել ածխաջրերի մարսումը (յուրացումը):

Դարչինն օգնում է կանխարգելել Ալցգեյմերի, Պարկինսոնի հիվանդությունները, սկլերոզը, տարատեսակ ուռուցքները եւ  մենինգիտը: Կարեւոր է, որ հյութի համար օգտագործեք դարչինը բնական վիճակում, հենց ձողիկները, այլ ոչ թե փոշին:

Այս հիանալի համեմունքը օգնում է նաեւ պայքարել անպտղության դեմ, քանի որ կնոջ օրգանիզմում հանգեցնում է կանացի եւ տղամարդկային հորմոնների հավասարակշռմանը: Բացի դրանից դարչինն էականորեն կիջեցնի արյան մեջ շաքարի եւ խոլեստերինի մակարդակը:

Հրաշք հյութի օգտագործման արդյունավետությունը նկատելի կլինի արդեն երեք օր անց: Այն պատրաստելու համար կարելի է օգտագործել հասած բանաններ:

banana

Բաղադրությունը

1 լ ջուր

Կտրատված 2 բանան

Դարչինի 2 ձողիկ

Պատրաստման եղանակը

Եռացնել դարչինով ջուրը: Տաք ջրին ավելացնել բանանը եւ թողնել, որ եռա: Խմել այդ կոկտեյլը քնելուց մեկ ժամ առաջ:

Լավ  մարսողություն, հանգիստ քուն, հիշողության վերականգնում, հեմոգլոբինի բարձրացում, դրանք ընդամենը չնչին մասն են այդ հյութի դրական ազդեցությունների: Հանգստացնում է նաեւ նյարդային համակարգը:

Օրգանիզմի համար բանանի օգտակարությունը կասկածներ չի առաջացնում: Խորհուրդ է տրվում այս ըմպելիքն օգտագործել առաջիկա շաբաթվա ընթացքում. այն աշնան եւ ձմռան ամիսներին փրկություն է, երբ օրգանիզմը թուլանում է:

Աղբյուր՝  ladysterritory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Ավելին
Back to top button