Սպորտ

Ֆրանս Ֆուտբոլը հայտնել է Ոսկե գնդակի 30 թեկնածուներից 5-ի անունները

Հայտնի են դարձել Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի համար տրվող Ոսկե Գնդակ մրցանակի առաջին 5 թեկնածուները, որը հանձնում է «Ֆրանս ֆուտբոլ» թերթը:

Մրցանակին հավակնում են Սերխիո Ագուերոն («Մանչեսթեր Սիթի»), Պյեր Էմերիկ Օբամեյանգը («Բորուսիա» Դ.), Գարեթ Բեյլը («Ռեալ»), Ջանլուիջի Բուֆոնը («Յուվենտուս) և Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ»):

Այսօրվա ընթացքում ֆրանսիական պարբերականը կհրապարակի ևս 25 խաղացողների անուններ, որոնք հավակնելու են տարվա ամենահեղինակավոր անհատական մրցանակին:

Ընթացիկ տարվանից սկսած «Ֆրանս Ֆուտբոլը» կրկին ինքնուրույն է անցկացնելու քվերակությունը: 2009 թվականից այն կազմակերպվում էր ՖԻՖԱ-ի հետ համատեղ:

sport.times.am

Ավելին
Back to top button
Close