Միջազգային

Տասնյակ թուրք դիվանագետներ Գերմանիայում քաղաքական ապաստան են խնդրել

Ապաստան տրամադրելու խնդրանքով Գերմանիայի փախստականների հարցերով դաշնային ծառայություն (BAMF) են դիմել Թուրքիայի 35 քաղաքացիներ, ովքեր տիրապետում են դիվանագիտական անձնագրերի, տեղեկացնում է Անադոլու գործակալությունը:

Այդ մասին հայտնել է Գերմանիայի ՆԳ նախարարի խորհրդական Գյունտեր Կրինգսը` պատասխանելով Կանաչների կուսակցության պատգամավոր Օզջան Մութլուի հարցին:

Դիմողների ցանկում են նաեւ դիվանագետների կանայք եւ երեխաները:

«Բոլոր դիմումները մանրազնին կերպով ուսումնասիրվում են Գերմանիայի դատախազության եւ դատական ատյանների կողմից: Որոշումները կընդունվեն համաձայն 1957թ.-ի դեկտեմբերի 13-ին Թուրքիայի եւ Գերմանիայի միջեւ կնքված համաձայնագրի»,-ավելացրել է Կրինգսը:

Կան տեղեկություններ, որ թուրք դիվանագետները կապեր ունեն նախագահ Էրդողանի հակառակորդ, կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ:

Թարգմ.` Էդուարդ Մխիթարյան

Back to top button