Նորություններ

Պլանավորվում է նոր հանդիպում Հայաստանի եւ Ադբեջանի նախագահների մակարդակով. Tert.am

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ջանքեր են գործադրում առաջիկայում Սարգսյան-Ալիեւ նոր հանդիպում կազմակերպելու համար:

Այս մասին ասել է ամերիկացի համանախագահ  Ջեյմս Ուորլիքը Tert.am-ի հետ զրույցում՝ հույս հայտնելով, որ   Հայաստանի և Ադրբեջանի նախագահները առաջիկայում կհամաձայնեն հանդիպել:

«Մենք ուրախ կլինենք կազմակերպել նման հանդիպում, սակայն որոշումը, իհարկե, նախագահները պետք է կայացնեն: Մենք հավատացած ենք, որ ամենաբարձր մակարդակում երկխոսության ծավալումն անհրաժեշտ պայման է կարգավորման շուրջ առաջընթաց ունենալու համար»,-ասել է նա:

Ուորլիքն ասել է նաեւ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան են ժամանում շաբաթ օրը:

Մանրամասները՝ այստեղ:

Back to top button