Սպորտ

«Ռեալի»՝ սպասելի, «Բորուսսիայի»՝ արտագնա հաղթանակները

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Ռեալը» մրցաշարի ընթացիկ խաղարկության խմբային փուլի երրորդ տուրում հյուրընկալեց «Լեգիային»։ Առաջին խաղակեսում մադրիդցիներն ավելի բարձր կարգի հաշվին ունեին առավելություն, սակայն Զիդանի սաների գործողություններով նկատելի էր զգոնության պակասը, ինչի արդյունքում հյուրերը մեկ անգամ չէ, որ կարողացան վտանգավոր գրոհել։

Խաղակեսի միջնամասը հագեցած էր իրադարձություններով․ 16-րդ րոպեին Գարեթ Բեյլը բացեց հանդիպման հաշիվը։ Ընդամենը 4 րոպե անց դաշտի տերերի առավելությունը կրկնապատկվեց․ Թոմաշ Յոդլովեցի ակտիվում ինքնագոլ գրանցվեց։ 21-րդ րոպեին էլ Դանիլոյի՝ սեփական տուգանային հրապարակում թույլ տված խախտման արդյունքում «Ռեալի» դարպասին նշանակվեց 11-մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Միրոսլավ Ռադովիչը։ Նախքան ընդմիջման գնալը Մարկո Ասենսիոն վերականգնեց երկու գնդակի առավելությունը, իսկ երկրորդ կեսում «սերուցքայինները» ևս 2 գոլ խփեցին․ աչքի ընկան փոխարինման դուրս եկած Լուկաս Վասկեսը և Ալվարո Մորատան։

F խմբի մյուս խաղում Դորտմունդի «Բորուսսիան» արտագնա հաղթանակ տոնեց «Սպորտինգի» նկատմամբ։ «Ժոզե Ալվալադե» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 1։2 հաշվով․ դորտմունդցիներից աչքի ընկան Պյեր-Էմերիկ Օբամեյանգը և Յուլիան Վայգլը, իսկ դաշտի տերերի միակ գոլը խփեց Բրունո Սեզարը։

Այս հանդիպումներից հետո «Ռեալն» ու «Բորուսսիան» 7-ական միավորով կիսում են մրցաշարային առաջատարի կարգավիճակը, «Սպորտինգն» ունի 3 միավոր, իսկ «Լեգիան» միավոր չի վաստակել։

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երրորդ տուր
F խումբ

«Ռեալ» — «Լեգիա»՝ 5։1
Գոլերը՝ Բեյլ 16՛, Յոդլովեց 20՛/ինքնագոլ, Ասենսիո 37՛, Վասկես 68՛, Մորատա 84՛ — Ռադովիչ 22՛

«Սպորտինգ» — «Բորուսսիա Դորտմունդ»՝ 1։2
Գոլերը՝ Սեզար 67՛ — Օբամեյանգ 9՛, Վայգլ 43՛

sport.times.am

Ավելին
Back to top button
Close