Սպորտ

Աջ պաշտպանի փնտրտուքներ. Կիմիխը՝ Բարսելոնայի տրանսֆերային նպատակ

«Բավարիայի» պաշտպան Ջոշուա Կիմիխը դարձել է «Բարսելոնայի» տրանսֆերային գլխավոր նպատակներից մեկը: Կատալոնական ակումբը մտադիր հրաժեշտ տալ Ալեիշ Վիդալին, որը չի մտնում «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի ծրագրերի մեջ:

«Բարսելոնան» 21-ամյա գերմանացու տրանսֆերը ձեռք բերելու դեպքում մտադիր է նրան օգտագործել աջ ու կենտրոնական պաշտպանների դիրքերում, — գրում է tz.de-ն:

«Բավարիայի» հետ Կիմիխի պայմանագրի ժամկետը սպառվում է 2020 թվականի ամռանը:

Աջ պաշտպանի դիրքն ամրապնդելու համար «Բարսելոնան» դիտարկում է նաև Ժոաու Կանսելուի («Վալենսիա»), Էկտոր Բելերինի («Արսենալ»), Դարիո Սրնայի («Շախտյոր» Դ.) և Ստեֆան Լիխշտայների («Յուվենտուս») թեկնածությունները:

sport.times.am

Back to top button