Սպորտ

Սիմեոնեն գտել է տրանսֆերային շուկայի ամենաուժեղ ֆուտբոլիստին

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հայտարարել է, որ մտադիր է ձեռք բերել տրանսֆերային շուկայի ամենաուժեղ ֆուտբոլիստին, սակայն չի նշել, թե ում մասին է խոսքը։

-Ես գտել եմ տրանսֆերային շուկայում ամենաուժեղ ֆուտբոլիստին։ Այո՛, այս պահին նա ամենաուժեղն է։ Մենք պետք է մտածենք ապագայի մասին և նրան ձեռք բերելու քայլեր կատարենք։ Դժվար թե այլ ֆուտբոլիստ հայտնվի իմ դիտակետում։

Պարզապես անհավանական է այն, թե այդ ֆուտբոլիստն ինչպիսի հարվածներ է կատարում․․․ Նա նաև շատ արագ է։ Եթե խնդրենք մեկ բառով բնորոշել այդ ֆուտբոլիստին, ես կասեմ, որ նա «էլեկտրական» է,-Սիմեոնեի խոսքը մեջբերված է «AS»-ից։

sport.times.am

Back to top button