Գերմանիայում Էրդողանին վիրավորանք հասցրած երգիծաբանի գործը կարճվել է

Գերմանական դատախազությունը կարճել է գործն ընդդեմ երգիծաբան Յան Բյոմերմանի, ում դեմ մեղադրանք էր առաջադրվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին կատակներ հնչեցնելու համար, տեղեկացնում է BBC-ին:
Ինչպես նշվում է Մայնց քաղաքի դատախազության տարածած հայտարարության մեջ, հետաքննությունը շարունակելու համար բավարար հիմքեր չեն հայտնաբերվել:
2016թ.-ի ապրիլին Յան Բյոմերմանը ZDF հեռուստաալիքի իր հեղինակային հաղորդման ժամանակ քննադատել էր թուրքական իշխանությունների վարած քաղաքականությունը եւ Էրդողանի մասին մի քանի երգիծական բանաստեղծություն էր ընթերցել:
Ի պատասխան պետության ղեկավարի հասցեին հնչած վիրավորանքի, Էրդողանը դիմել էր Մայնց քաղաքի դատախազություն:
Ավելի ուշ գերմանական իշխանությունները երգիծաբանի դեմ քրեական գործ հարուցելու համաձայնություն էին տվել: Յան Բյոմերմանը հայտարարել էր, որ իրեն մեղավոր չի ճանաչում:
Աղբյուր` BBC
Թարգմ.` Էդուարդ Մխիթարյան