Սպորտ

«Ման․ Սիթին» հաղթեց Մյոնխենգլադբախի «Բորուսսիային», Ագուերոն՝ հեթ-տրիկի հեղինակ

«Մանչեսթեր Սիթին» վստահ հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայի 2016-17թթ․ խաղարկությունում։ Առաջին տուրում Խոսեպ Գվարդիոլայի սաները 4։0 հաշվով առավելության հասան Մյոնխենգլադբախի «Բորուսսիայի» նկատմամբ․ Սերխիո Ագուերոն դարձավ հեթ-տրիկի հեղինակ, մեկ գոլ էլ խփեց Կելեչի Իխեանաչոն։

Հիշեցնենք, որ C խմբի մյուս խաղում «Բարսելոնան» 7։0 հաշվով հաղթել է «Սելթիկին»։

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, առաջին տուր
C խումբ

«Մանչեսթեր Սիթի» — «Բորուսսիա Մյոնխենգլադբախ»՝ 4։0
Գոլերը՝ Ագուերո 8՛, 28՛/11-մետրանոց, 77՛, Իխեանաչո 90+1՛

sport.times.am

Back to top button
Close