ԳԱԼԱ կուսակցությունն ակտիվորեն իրականացնում է նախընտրական ցուցակների «մաքրման» գործընթացը

Գյումրիում նախընտրական կրքերը գնալով թեժանում են: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու են տասը կուսակցություն եւ մեկ դաշինք: Այս ընթացքում ԳԱԼԱ կուսակցությունն ակտիվորեն նախընտրական ցուցակների «մաքրման» աշխատանքների մեկնարկն է տվել: Սա աննախադեպ է այն առումով, որ մշտապես այս ցուցակները եղել են իշխանությունների ձեռքի գործիքը՝ ընտրակեղծիքներ անելու համար:
Առաջիկա ընտրություններին ԳԱԼԱ-ն վերահսկելու է, որ բացականերն ու մահացածները «չմասնակցեն» ընտրություններին, իսկ եթե տեղի ունենա նման գործընթաց, ապա ընտրակեղծարարները պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ:
Իշխանությունները եւ նրանց շահերի սպասարկուներն այս ընթացքում այլ գործով են զբաղված: Նրանք ինտենսիվորեն փորձում են վարկաբեկել ԳԱԼԱ կուսակցությանը՝ շրջելով, զանգահարելով գյումրեցիների բնակարաններ, պիտակավորումներ տալով:
«Հանրային հարթակի» տաղավարում ԳԱԼԱ-ի ներկայացուցիչներն անդրադարձել են այս եւ այլ հարցերի: